27-ամյա բրիտանուհին միացել է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող քրդական ուժերին (լուսանկար)  

20:46 • 11.02.17

 

Բրիտանական Բելքբրն քաղաքի բնակչուհին առաջին բրիտանուհին է, որը միացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտնչող քրդական ուժերին:

 

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, 27-ամյա Քիմբերլի Թեյլորը ներկայում կռվում է Կանանց պաշտպանության միավորման (YPJ)  շարքերում հյուսիսային Սիրիայում, որտեղ քրդական ուժերը`միջազգային կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ փորձում են դուրս մղել գրոհայիններին նրանց գլխավոր հենակետը հանդիսացող Ռաքքայից և արվարձաններից:

 

Բրիտանուհին առավել հայտնի է Զիլան Դիլմար քրդական անունով: Նա հիմնականում աշխատում է միավորման մամուլի թիմում` գրանցելով և հաղորդելով նրանց իրականացրած գործողությունները, սակայն մասնակցում է նաև մարտական գործողությունների: