ԱՄՆ-ում հսկա բեռնատարը կողաշրջվել է քամու պատճառով (տեսանյութ)

23:33 • 11.02.17

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի ավտոմայրուղիներից մեկում բեռնատարը կողաշրջվել է` ընկնելով ոստիկանական մեքենայի վրա:

 

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, ավտովթարի պատճառ է դարձել ուժեղ քամին:

 

Համացանցում հրապարակված տեսանյութը, որ նկարահանվել է մեկ այլ ոստիկանական մեքենայի տեսահսկման սարքի օգնությամբ, պատկերում է, թե ինչպես է բեռնատարը, մոտենալով մայրուղու վրա կանգնած հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենային, անսպասելիորեն ընկել է մեքենայի վրա:

 

 Բարեբախտաբար, միջադեպի պահին ոստիկանական մեքենայում ոչ ոք չի եղել: Բեռնատարի վարորդը ևս չի տուժել: