Վանաձորի Խնձորուտ թաղամասի տներից մեկում դի է հայտնաբերվել

15:03 • 12.02.17

Փետրվարի 12-ին, ժամը 12:46-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաշեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյանկի հատակին հայտնաբերել 1942 թ. ծնված Լ. Հ.-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: