Համբուրգի օդանավակայանում անհայտ նյութի արտահոսքից 50 մարդ է տուժել
Գերմանական Համբուրգ քաղաքի օդանավակայանում անհայտ նյութի արտահոսքի պատճառով տուժել է 50 մարդ, այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Արտահոսքն, ամենայն հավանականությամբ, կապված է օդափոխիչ համակարգի հետ: Մասնագետներն ուսումնասիրում են դեպքի պատճառներն ու մանրամասները:
Տուժածները, մասնավորապես, գանգատվում էին հազից, աչքերի գրգրվածությունից և շնչել դժվարանալուց:
Օդանավակայանի աշխատանքը ներկա պահին վերականգնվել է:










