Մերձմոսկովյան շրջանում անհայտ անձիք հարձակվել են ուղևորատար ավտոբուսի վրա

14:09 • 12.02.17

Մերձմոսկովյան շրջանում անհայտ անձանց կողմից հարձակում է տեղի ունեցել Լեդկարինոյից Կոտելնիկի ուղևորվող մարդատար ավտոբուսի վրա, գրում է kp.ru-ն: 

Լրատվամիջոցներում տարածված լուրը հաստատվել է նաև Մերձմոսկովյան ոստիկանության կողմից: Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ: Ենթադրվում է, որ հանցագործները զինված են եղել պնևմատիկ զենքով:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ ուղևորատար ավոտբուսի վրա կրակ բացածները հետախուզվում են անվտանգության աշխատակիցների կողմից:

Ուղևորատար տրասպորտային միջոցը կրել է նյութական վնասներ: