Հրդեհ է բռնկվել «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում

23:59 • 13.02.17

Փետրվարի 13-ին, ժամը 17:54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում (Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից) այրվում էդատարկ բեռնարկղ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:43-ին, մարվել՝ 20:17-ին:


Այրվել են բեռնարկղերի ապակեբամբակե երեսպատումը և փայտե կառուցատարրերը (2 հատ՝ 15 քմ և 25 քմ):