Հայտնվել է ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ի խոշորագույն ամբարտակի փլուզման վայրից (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ուղիղ հեռարձակում, որը ցուցադրում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օրովիլ լճի վրա տեղակայված ամբարտակի փլուզումը: Հայտնի է, որ սա երկրի խոշորագույն ամբարտակն է:
Kp.ru-ի հաղորդմամբ` երկարատև անձրևներից հետո Օրովիլ լճի ջրի մակարդակը հասել է կրիտիկական մակարդակի, և փետրվարի 11-ին 50 տարվա մեջ առաջին անգամ ջուրը սկսել է հոսել ամբարտակի ցանկապատի վրայով:
Նշվում է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը որոշել է արտակարգ իրավիճակ մտցնել երեք շրջանների` Սատերի, Բյուտի և Յուբայի, տարածքներում:










