British Airways-ի աշխատակիցները փետրվարի 17-20-ը մտադիր են գործադուլ անցկացնել
British Airways ավիաընկերության բորտուղեկցորդները պատրաստվում են գործադուլ անցկացնել փետրվարի 17-ից 20-ը: Այդ մասին հայտնում է Travelmole պորտալը, գրում է gazeta.ru-ն: Ինչպես հայտնի է դարձել, բորտուղեկցորդները դժգոհ են ցածր աշխատավարձերից:
Հաղորդվում է նաև, որ ավիաընկերության աշխատակիցները, որոնք արհմիության անդամներ են, առաջին անգամ չէ, որ գործադուլ են անում 2017 թվականին: Այնուամենայնիվ, ավիաընկերությունը բացառում է չվացուցակում հետաձգումների առկայությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները պատրաստվում են 16 ժամ տևողությամբ գործադուլ անցկացնել փետրվարի 5-ին և 15 ժամ տևողությամբ գործադուլ՝ փետրվարի 7-ին: Մետրոպոլիտենի աշխատակիցների գործադուլի պատճառը դարձել է աշխատատեղերի կրճատումը:










