Երևան-Գյումրի ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայում 58-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

13:57 • 13.02.17

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, այսօր առավոտյան ՃՈ աշխատակիցները նկատել են, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և կողաշրջված վիճակում կանգնած է Renault մակնիշի 10 ՕՕ 124 համարանիշի ավտոմեքենան։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

ՃՈ աշխատակիցները մեքենայի մեջ հայտնաբերել են Երևանի բնակիչ, 58-ամյա Ֆելիքս Առաքելյանի դին։  Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Ֆ. Առաքելյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։