Հոնկոնգի «Դիսնեյլենդից» պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվել
Հոնկոնգի «Դիսնեյլենդ» զվարճանքների այգուց տարհանվել է հարյուր աշխատակից՝ կասկածելի առարկայի պատճառով, հայտնում է South China Morning Post-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ տարհանվել են գրասենյակային շենքերից մեկի աշխատակիցները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շենք է բերվել կասկածելի ծանրոց:
Ոստիկանությանը հայտնել են, որ ծանրոցում նկատվել են մարտկոց և լարեր:
Դեպքի վայր են ժամանել սակրավորները: Դրանից առաջ ծառայողական շունը հետազոտել էր ծանրոցը և հաստատել, որ դրանում վտանգավոր առարկաներ են:
Թեմատիկ այգու աշխատանքը միջադեպի հետևանքով չի խախտվել: Այժմ շարունակվում է տեղի ունեցածի հետաքննությունը:










