Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է լրագրողներին, որ մտադիր չէ հավակնել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի երկրորդ ժամկետի, բայց նշել է, որ դեռ չի հոգնել իր աշխատանքից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ասել եմ դա մի քանի ամիս առաջ, ես ասացի հստակ, որ մտադիր չեմ առաջադրել իմ թեկնածությունը երկրորդ ժամկետի համար: Ես հիշեցրի դա Գերմանիայում, և արձագանքները շատ ավելի նշանակալից եղան, քան երբ ես հայտարարեցի նույն բանը Լյուքսեմբուրգում»,- ասել է Յունկերը լրագրողներին՝ մեկնաբանելով ավելի վաղ գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում արած իր հայտարարությունները:
Ընդ որում՝ նա նշել է, որ «չի հոգնել իր պաշտոնից»: «Բայց, ինչպես ես ասացի մանդատի սկզբում, ես ցանկանում եմ զբաղեցնել այն հինգ տարվա ընթացքում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Յունկերի և նրա գլխավորած Եվրահանձնաժողովի անդամների լիազորությունները լրանում են 2019 թվականի աշնանը:










