Կալիֆոռնիայի բնակիչները փախուստի են դիմում երկրի խոշորագույն ամբարտակի փլուզման վայրից
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղի է ունենում բնակիչների լայնածավալ տարհանում` երկրի խոշորագույն ամբարտակի փլուզման և դրան հետևող ճեղքվածքի վտանգի պատճառով: Ամբարտակի ճեղքվածքի դեպքում ավերածություններն աղետալի կլինեն. մի քանի բնակավայր կարող է հայտնվել ջրի տակ:
НТВ-ի թղթակից Վլադիմիր Կոբյակովի հաղորդմամբ`Կալիֆորնիայի իշխանությունները հայտնել են Օրովիլ լճի մոտակայքում բնակվող 188 հազար մարդ տարհանելու մասին: Բոլոր շրջակա մայրուղիները խցանված են ավտոմեքենաների հոսքով։ Մարդիկ լքում են իրենց տներն ու փորձում հեռանալ վտանգավոր գոտուց:
Նշվում է, որ աղետի գոտու մոտակայքում գտնվող 8 քաղաքներ տարհանման վերաբերյալ հրահանգներ են ուղարկվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հայտնվել է ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ի խոշորագույն ամբարտակի փլուզման վայրից:










