Գլաձոր գյուղում տանիք է փլուզվել

12:46 • 13.02.17

Փետրվարի 13-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի թիվ 33 փողոցում փլուզվել է տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: