Մուրադ Մուրադյանը համաձայն չէ, որ կոճակ սեղմող պատգամավորներից է. պնդում է՝ ելույթ ունեցել է, քննադատել

20:12 • 13.02.17

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը համաձայն չէ ԱԺ մոնիտորինգի հրապարակած տվյալների հետ, թե ինքն Աժ-ում կոճակ սեղմող պատգամավորներից է, ով 5 տարվա ընթացքում որևէ օրենսդրական գործունեությամբ չի զբաղվել, ամբիոնին և բարձրախոսին չի մոտեցել:  

Նշենք, որ ըստ ԱԺ մոնիտորինգի՝ Մուրադ Մուրադյանը ԱԺ-ում գործունեության 5 տարիներին աչքի է ընկել 0 հարց, 0 ելույթ, 839 կողմ, 9 դեմ, 8 բացակա գործունեությամբ: =

«Ես որ հելա ամբիոնից Տիգրան Սարգսյանին քննադատեցի, ասեցի մենակ իրանց Եվրոպայի անշարժ գույնքա, էտ ո՞վ ռիսկ արեց հելնի քննադատի, երբ որ բերեցին, քվեարկեցին, ես դուրս եկա՝ չքվեարկեցի, դա 15թ-ին էր: Ես էլի եմ ելույթ ունեցել, հիմա դուք գրում եք 0 կամ ինչ ուզում եք գրեք, ձեր ձեռն ա, ուզում է գրեք մինուս»,-նշեց նա:  

Մուրադ Մուրադյանի խոսքով՝ նաև գրել էին, թե բենզալցակայան ունի, ՀԷԿ ունի, ինչը սուտ էր: «Ինչ ուզում եք գրում եք, գրել էիք, թե էս ունեմ, էն ունեմ, ես էլ ասեցի՝ եթե  էտքան բան ունեմ, 5 տոկոսը ինձի, մնացածը գնացեք, վեկալեք։ Հա հիմա գրել եք ինչ եք գրել, գրելով հո չի՞»,-ասաց նա:

Մուրադ Մուրադյանը շարունակեց, թե ինքը նաև ժամանակին միակն է եղել, ով քննադատել է «մազութի գործը»: «Միակ մարդը ես եմ եղել, որ հելել եմ ու քննդատել եմ մազութի գործով, բա եղա՞վ»,-ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանը: