Պեսկովը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման ամսաթիվը

14:55 • 13.02.17

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկարողանան շփվել միմյանց հետ Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն:


«Այս տարվա հուլիսին Գերմանիայում կկայանա «քսանյակը», որտեղ այսպես թե այնպես նախագահները հանդիպելու են: Բայց, ինչպես դուք գիտեք, խոսքն ավելի վաղ հանդիպման հնարավորության մասին էր, դեռ ոչ մի կոնկրետ բան չկա»,-ասել է Պեսկովը:


G20 գագաթնաժողովն անցկացվելու է Համբուրգում հուլիսի 7-8-ին: