Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վերընտրվել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնում

11:13 • 13.02.17

Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 97,69 տոկոս ձայնով հաղթանակ է տարել երկրում անցկացված նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Նշենք, որ Բերդիմուհամեդովից բացի՝ նախագահի պաշտոնի համար պայքարում էր ևս 8 թեկնածու:


Թուրքմենստանի ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 97,27%:


Նշենք, որ 2016թ.-ի սեպտեմբերի 14-ին Թուրքմենստանում ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ ընտրված նախագահը կառավարելու է 7 տարի՝ նախկին 5-ի փոխարեն: Սա Բերդիմուհամեդովի երրորդ ժամկետն է։

 



Выборы в Туркмении