Եվրոպայում նախաձեռնվել է հալեպահայերին օգնության արշավ. ակնկալվող գումարը 100 000 եվրոն է

14:29 • 14.02.17

 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը ՀՅԴ-ի և ֆրանսահայ կապույտ խաչի հրավերով այս օրերին Ֆրանսիայում էր՝ հալեպահայությանը օգնության արշավ սկսելու շրջանակներում. այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում հրապարակվող «Նոր հառաջ» պարբերականից:

Հալեպահայության հոգևոր առաջնորդը ելույթ է ունեցել նաև Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքում, ինչպես նաև հանդիպել է ֆրանսիական այլ քաղաքների՝ Արֆորվիլի և Իսի լե Մուլինոյի հայ համայնքի հետ: Նման այցեր նախատեսված են Լիոնում, Մարսելում և եվրոպական այլ քաղաքներում ևս:

Ըստ լրատվամիջոցի՝ նախաձեռնողներն ակնկալում են հնարավորինս շատ հայերի ներգրավել իրենց նախաձեռնությունում: Ակնկալած գումարը՝ 100 000 եվրոն է: