Հայտնի են «Ելք» դաշինքի համանասնական ցուցակի առաջին 3 տեղերը զբաղեցնողների անունները. ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
«Ելք» դաշինքն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց, թե ովքեր են զբաղեցնելու դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականները ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։
Քվեարկության արդյունքով՝ որոշվեց, որ համամասնական ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղը կզբաղեցնի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, իսկ երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Յուրաքանչյուր կուսակցությունից քվեարկությանը մասնակցել է 13 պատվիրակ՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե դաշինքում կապ չունի, թե առաջինն ով է ցուցակում, բոլորը հավասար են:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին միասին են հանդես գալու։ Կուսակցությունները համագործակցության հուշագիր էին սրորագրել 2016 թ-ի դեկտեմբերի 12-ին։










