Ավտովթար Երևանի Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում, կան տուժածներ

09:44 • 14.02.17

Փետրվարի 13-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes C մակնիշի 31 VV 313 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված  Հ. Թ.) բախվել է կայանված MAN մակնիշի 64 RR 400 պետհամարանիշով բեռնատարին (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Տ. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Հ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: