Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Ղրիմն Ուկրաինային. Սպիտակ տուն  

23:35 • 14.02.17

 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ղրիմը կրկին կհայտնվի Ուկրաինայի կազմում: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը:

 

«Նախագահ Թրամփը շատ պարզ հասկացրել է, որ Ռուսաստանի կառավարությունից սպասում է Ուկրաինայում տիրող իրավիճակի կայունացում և Ղրիմի վերադարձը», - ասել է Սփայսերը` մեկնաբանելով Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինի հեռացումը, ինչը պայմանավորված է եղել ռուս դեսպանի հետ պաշտոնյայի ունեցած կապերով: