Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հրաժարական է տվել ռուսների հետ կապի մեջ լինելու սկանդալի ֆոնին

09:35 • 14.02.17

Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ Ֆլինին մեղադրում են ռուս պաշտոնյաների հետ կապի մեջ լինելու համար:


Իր հրաժարականի նամակում Ֆլինը նշել է, որ վստահ է նախագահ Դոնալդ Թրամփի ձևավորած թիմի հաջողության մեջ:


«Գիտեմ, որ նախագահ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի և նրանց հավաքած հրաշալի թիմի ղեկավարությամբ՝ նրանք ԱՄՆ պատմության մեջ կհիշվեն որպես մեծագույն նախագահություններից մեկը»,-գրել է Ֆլինը:


Նշենք, որ Ֆլինի պաշտոնում նշանակվել է թոշակի անցած գեներալ Քիթ Քելոգը: