Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի մոտակայքում Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ռումբ է հայտնաբերվել
Գերմանիայում Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող Քելստերբախ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած և չպայթած ավիառումբ է հայտնաբերվել, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:
250 կգ քաշ ունեցող ռումբը, պարզվում է, նետված է եղել բրիտանական օդուժի կողմից:
Ռումբի գտնվելու վայրի շուրջ հայարարված է անվտանգության գոտի՝ 700 մետր շառավղով:
Նշենք, որ այդ տարածքում գտնվում է հյուրանոց, փախստականների ապաստարան, բացի այդ՝ օդանավակայանին պատկանող որոշ շինություններ, սակայն անվտանգության աշխատակիցներն առայժմ չեն մանրամասնում՝ արդյոք դրանք կապ ունեն ուղևորների տերմինալների հետ, թե ոչ:
Սպասվում է, որ ավիառումբը կվնասազերծվի տեղի ժամանակով ժամը 23:00-ից հետո:
Նշենք, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գերմանիայի վրա նետվել է ավելի քան 2 մլն ռումբ, որոնց 20 տոկոսը պայթել են:










