Ավստրիայում ձերբակալվել է Հիտլերի նմանակը
Ավստրիացի իրավապահները ձերբակալել են իրեն Հարալդ Հիտլեր կոչող 25-ամյա երիտասարդի՝ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին փառաբանելու մեղադրանքով:
Ինչպես նշում է bbc.com-ը, արտաքնապես Հիտլերին շատ նման երիտասարդը վերջերս բնակություն է հաստատել Բրաունաու քաղաքում, որն իր կուռքի ծննդավայրն է:
Ոստիկանության մամուլի խոսնակը պատմել է, որ երիտասարդը մեղադրվում է ֆաշիզմի դարաշրջանն ու դրա, թերևս, ամենակարկառուն ներկայացուցչին՝ Հիտլերին, գովաբանելու համար, ինչն Ավստրիայում հանցագործություն է համարվում:
Նշվում է, որ Հիտլերի նմանակը երևացել է հասարակական վայրերում՝ այդ թվում նաև բարում, և գրախանութում, որտեղ գրքեր է փնտրել Երկրորդ աշխարհամարտի մասին:










