Ջերմուկում 23-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջից 23-ամյա երիտասարդը ցած է նետվել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ նշված անձի անհետ կորելու մասին մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին, ժամը 19:40-ին հաղորդում է տվել նրա կինը:
«Նշված քաղաքացին որոնվել է որպես անհետ կորած: Այսօր ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1994-ին ծնված Ա.Ս.-ի դին: Նախնական տվյալներով պարզվել է, որ երիտասարդը ցած է նետվել Ջերմուկի Բարեկամության կամրջից»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ երիտասարդն ամուսնացած էր և Ջերմուկ էր այցելել՝ իր աներոջ տուն։ Մինչև ինքնասպանություն գործելը նա տանից 1000 դրամ է վերցրել և կնոջն ասել է, որ գնում է վարսավիրանոց՝ մազերը կտրելու։










