Մալայզիայում առաջին անգամ սուրբ պատարագ է մատուցվել հայ համայնքի համար

18:18 • 14.02.17

Կուալա Լումպուրում փետրվարի 4-ին Մալայզիայի Հայ Առաքելական-ուղղափառ եկեղեցու առաջին անգամ սուրբ պատարագ է մատուցվել:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը, պատարագն անցկացրել է Սինգապուրի, Մյանմայի և Բանգլադեշի Հայոց հոգևոր հովվությունների հոգևոր առաջնորդ, Հեռավոր Արևելքում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տեր Զավեն աբեղա Յազիճյանը: Միջոցառումն իրականացվել է Մալայզիայի հայ համայնքի նախագահ Էմիլ Պետրոսյանի ջանքերով և Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ-ի օրհնությամբ: Պատարագը մատուցվել է ռուսական ուղղափառ եկեղեցում:

Պատարագին ներկա են գտնվել Մալայզիայում բնակվող հայ համայնքի բոլոր անդամները, հյուրերը և համայնքի բարեկամները, ինչպես նաև Ինդոնեզիայից ժամանած հայերը:

«Ուժեղ հավատն ու անսահման սերը մեր Մայր եկեղեցու և հայրենիքի նկատմամբ միավորում է մեզ այսօր այս սրբազան վայրում… Անկախ այն հանգամանքից, որ Մալայզիայում Հայկական եկեղեցի չկա, մեզ միավորում է նվիրվածությունն ու ոգևորությունը, սերն ու ջանքերը», - պատարագի ժամանակ ասել է հոգևոր հայրը:

Պատարագին հաջորդել է երեք նորածինների մկրտության արարողությունը: Իսկ հոգևոր արարողություններին հետևել է միասնական ճաշը եկեղեցու սրահներից մեկում: