The New York Times-ը նախատել է իր թղթակցին` Մելանյա Թրամփին վիրավորելու համար. Politico

15:17 • 14.02.17

Ամերիկյան The New York Times թերթի խմբագիրները նախատել են իրենց թղթակիցներից մեկին, որը «պոռնիկ» է անվանել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին: Այս մասին հաղորդում է Politico-ն` հղում անելով թերթի աղբյուրին:

Նշվում է, որ թղթակիցը Մելանյա Թրամփի մասին անպատկառ արտահայտություն է արել Նյու Յորքի նորաձևության շաբաթվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրան լսել է մոդել Էմիլի Ռատակովսկին, որն ավելի ուշ գրել է այդ մասին Twitter-ում:

Աղբյուրի հաղորդմամբ` թերթի խմբագիրներն «ամբողջությամբ անտեղի» են անվանել թղթակցի խոսքերը:

«Մեկնաբանությունը չպետք է հրապարակային լիներ, սակայն, համենայն դեպս, այն ամբողջությամբ անտեղի է եղել: Այդպես չպետք է լիներ: Խմբագիրները խոսել են թղթակցի հետ», - մեջբերում է պարբերականն աղբյուրի խոսքը: