Երաժիշտ Մոբին պնդում է, որ Թրամփի և Պուտինի գաղտնի համաձայնության մասին ապացույցներ ունի

17:15 • 14.02.17

Ամերիկյան հայտնի երաժիշտ Մոբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու այդ երկրի իշխանությունների հետ:


Ինչպես նշում է The New York Daily News-ը, աստղն այս մասին ասել է ֆեյսբուքյան գրառման մեջ՝ նշելով, որ ապացույցներ ունի:


Մոբին նաև հայտարարել է, որ ռուսներն իրականում «կոմպրոմատ» ունեն Թրամփի դեմ, որի միջոցով շանտաժի են ենթարկում ԱՄՆ 45-րդ նախագահին:


«Առաջին իսկ օրից Թրամփի վարչակազմը գաղտնի համաձայնության մեջ է եղել Ռուսաստանի կառավարության հետ: Տարբեր երկրների՝ այդ թվում նաև ԱՄՆ հետախուզական ծառայություններն ուղղակի սարսափած են Թրամփի վարչակազմի ոչ կոմպետենտ լինելուց և փորձում են հնարավորինս շատ տեղեկություն հավաքել նախագահի պաշտոնանկության գործընթացին մեկնարկ տալու համար»,-գրել է Մոբին:


Բացի այդ, երաժիշտը նշել է, որ Թրամփը փորձում է սադրել Իրանին պատերազմ սկսելու համար: