Playboy-ը կրկին թույլ կտա գլխավոր շապիկին ամբողջությամբ մերկ կանանց լուսանկարներ հրապարակել
Հայտնի ամերիկյան էրոտիկ ամսագրի՝ Playboy-ի խմբագրությունը որոշել է վերականգնել ամբողջությամբ մերկ կանանց լուսանկարները հրապարակելու ավանդույթը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ամսագրի տնօրինությունը խոստովանել է, որ ամբողջովին մերկ կանանց լուսանկարներից հրաժարվելու որոշումը սխալ է եղել:
«Ես պատրաստ եմ առաջինը խոստովանել, որ ձևաչափը, որով ամսագիրը ներկայացնում էր մերկությունը, հնացած էր, այնուհանդերձ՝ մերկությունից հրաժարվելը սխալ որոշում էր: Մերկությունը խնդիր չէ ու երբեք էլ չի եղել: Այսօր մենք վերադարձնում ենք մեր ինքնատիպությունը»,-Twitter-ում գրել է Playboy-ի կրեատիվ տնօրեն Քուփեր Հեֆները, որը ամսագրի հիմնադրի որդին է:
Նշենք, որ Playboy-ի առաջին համարը հրատարակվել է 1953թ.: Այժմ այն հրատարակվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր լեզուներով:
Հիշեցնենք, որ 2016թ. որոշում էր կայացվել հրաժարվել ամբողջությամբ մերկ կանանց լուսանկարների հրապարակումից:










