Էրդողանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ (լուսանկարներ)

10:59 • 14.02.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը ժամանել են Սաուդյան Արաբիա, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:


Էրդողանին դիմավորել են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդն ու արքայազն Մուհամմադ իբն Նաիֆ ալ Սաուդը, ինչպես նաև երկրի արտգործնախարարն ու Սաուդյան Արաբիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:


Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, երկրի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին և Էրդողանի փեսան՝  Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:





Cumhurbaşkanı Erdoğan, Suudi Arabistan'da

Նշվում է, որ Էրդողանն այցի ընթացում փակ հանդիպում է ունեցել արքայազն Մուհամմադ իբն Նաիֆ ալ Սաուդի հետ: Հանդիպումը տևել է 25 րոպե, հանդիպման մանրամասներն անհասանելի են մնացել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: