Երևանում 55-ամյա քաղաքացին սպառնացել է ցած նետվել շենքի 5-րդ հարկից
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 14-ին՝ ժամը 00.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ 1962 թ. ծնված Ն. Շ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:










