Իսպանացի խաբեբաները հին Toyota-ներից Ferrari և Lamborghini են պատրաստել (լուսանկարներ)
Իսպանական Սիլս քաղաքում խաբեբաների խմբավորում է բացահայտվել, որը վերանորոգել է Toyota մակնիշի հին ավտոմեքենաներն ու համացանցի միջոցով վաճառել դրանք Ferrari և Lamborghini ավտոմեքենաների փոխարեն:
The Local-ը գրում է, որ ոստիկանությունը ձերբակալել է երկու արհեստավորի: Նրանց արհեստանոցներում 14 ավտոմեքենա է հայտնաբերվել, որոնք գտնվել են թանկ սպորտքարերի փոխակերպելու տարբեր փուլերում: Ավտոմեքենաների թվում եղել է ամբողջությամբ փոխակերպված և վաճառքի պատրաստ 4 ավտոմեքենա:
Աղբյուրը մանրամասնում է, որ կասկածյալները քողարկել են ավտոմեքենաների իրական ուրվագծերը, կեղծ պիտակներ և նշաններ ամրացրել դրանց վրա, ինչի արդյունքում ավտոմեքենաներն ամբողջությամբ կերպարանափոխվել են:
Նշվում է, որ խբավորումը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ փոխակերպված ավտոմեքենաներից մեկը փորձել են վաճառել 40 հազար եվրոյով:













