Մեկ մարդ է զոհվել Լյուքսեմբուրգում գնացքների բախման հետևանքով (լուսանկարներ)

16:01 • 14.02.17

Մեկ մարդ է զոհվել Լյուքսեմբուրգում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել մի քանի թեթև վիրավորների և երկու ծանր վիրավորի մասին:


Ինչպես հայտնում է ոստիկանությունը, վիրավորները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր:


Հաղորդվում է, որ դեպքի վայրում տեղակայվել է բժշկական կետ: Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի և ենթակառուցվածքների նախարարները: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ին Դյուդելանժ քաղաքում: Գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև օրվա վերջ:


Վթարի պատճառը դեռ չի պարզվել: