Ամերիկուհին Թրամփի պատճառով լքել է 22 տարվա ամուսնուն

13:52 • 14.02.17

Կալիֆորնիայի 73-ամյա բնակչուհի Գեյլ ՄքՔորմիկը, որն իրեն համարում է մոլի դեմոկրատ, քաղաքական դրդապատճառներով լքել է ամուսնուն, որի հետ ապրել է 22 տարի:


Ինչպես նշում է Oddity Central-ը, կնոջ խոսքով՝ ինքն անչափ հիասթափվել է ամուսնուց, երբ իմացել է, որ վերջինս աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփին, որը հանրապետական է։


«Այն, որ նա պատրաստվում էր նախագահական ընտրություններում իր ձայնը տալ Թրամփին, ինձ ամբողջությամբ կոտրեց»,-պատմել է ամերիկուհին:


Նշվում է, որ ամուսնու քաղաքական հայացքների վերաբերյալ շոկային բացահայտումն անելուց հետո, կինը լքել է համատեղ տունն ու տեղափոխվել Վաշինգտոն:


«Ես արդեն 73 տարեկան եմ և չեմ ուզում կյանքիս մնացած մասն անցկացնել քաղաքականության վերաբերյալ վիճելով»,-իր որոշումը մեկնաբանել է ՄքՔորմիկը: