ԱՄՆ Կոնգրեսում հրաժարվել են ուսումնասիրել Թրամփի հայտարարագիրը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եկամուտների հարցերով հանձնաժողովի նախագահ հանրապետական Քևին Բրեյդին հայտարարել է, որ մտադիր չէ հետաքննություն անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրի վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե Կոնգրեսը սկսի օգտագործել իր իշխանությունը նախագահի հարկային հայտարարագրի շուրջ հետաքննություն անցկացնելու համար, ի՞նչն է խանգարում Կոնգրեսին նույնն անել սովորական ամերիկացիների հետ»,- ասել է Բրեյդին: Նա հավելել է, որ գաղտնիությունը և քաղաքացիական ազատությունները շատ կարևոր են, և նրա հանձնաժողովը մտադիր չէ դրանք նվազեցնել:
Թրամփը մոտ 40 տարվա ընթացքում նախագահի առաջին թեկնածուն է դարձել հանրապետականների և դեմոկրատների շրջանում, որը չի հրապարակել իր հարկային հայտարարագիրը նախընտրական արշավի ժամանակ:
Այնուամենայնիվ, նա պնդել է, որ փոխանցել է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը համապատասխան գերատեսչություններին:










