Դոնալդ Թրամփը Բենյամին Նեթանյահուին խորհուրդ է տվել զերծ մնալ շինարարական ակտիվությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին խնդրել է «որոշակիորեն զերծ մնալ» Իսրայելի և Պաղեստինի միջև վեճի առիթ հանդիսացող տարածքներում ակտիվ շինարարություն ծավալելուց: ABC News-ի հաղորդմամբ` այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Սպիտակ տանը կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ մտադիր է այդ հարցը լուծել գործարքի միջոցով: «Տեսնենք` ինչի կարող ենք հասնել», - հավելել է նա: Դրան ի պատասխան Նեթանյահուն ասել է. «Եկեք փորձենք»:
Իսրայելը շինարարական նախագիծ է ցանկանում իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափին` Արևելյան Երուսաղեմում, ինչն Իսրայելի և միջազգային հանրության միջև ծագած տարաձայնությունների պատճառ է դարձել:
2016-ի դեկտեմբերի 23-ին ԱՄՆ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել` պահանջելով Իսրայելից դադարեցնել բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում: Այս որոշումից հետո Իսրայելը 6 մլն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի բյուջեի համար հատկացվող ներդրումները:










