Արծվանիստ գյուղում պայթյունից փլուզվել է տան պատը և առաստաղը. բնակչուհին այրվածքներով հոսպիտալացվել է

10:16 • 15.02.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 08։30-ի սահմաններում Արծվանիստ գյուղի այդ տանը պայթյուն է տեղի ունեցել, հիվանդանոց է տեղափոխվել բնակչուհի, 61-ամյա Անահիտ Շուքուրյանը, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան Ա. Շուքուրյանը փորձել է սուրճ պատրաստել և գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։