Ֆրանսիայում 660 կգ կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել

00:10 • 15.02.17

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող խոշորագույն Հավր նավահանգստում կոկաինի` 660 կգ կշռող խմբաքանակ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Le Figaro պարբերականը:

 

Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են իրականացրել անցյալ շաբաթ:

 

Ոստիկանության տվյալներով` թմրամիջոցը պատրաստված է եղել Հարավային Ամերիկայի երկրներում: Կոկաինի փաթեթները հայտնաբերվել են կոնտեյներում: