Աստանայում 1 օրով հետաձգվել են Սիրիայի հարցով բանակցությունները

11:32 • 15.02.17

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցությունները, որոնք չորեքշաբթի պետք է մեկնարկեին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, մեկ օրով հետաձգվել են:


Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ չմանրամասնելով հետաձգման պատճառը:


Աղբյուրը հիշեցնում է, որ սիրիական ընդդիմությունն օրեր առաջ կասկածի տակ էր առել բանակցություններին իրենց մասնակցությունը՝ նշելով, որ պաշտոնական Դամասկոսը չի պահպանում հրադադարը:


Հիշեցնենք, որ Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ Աստանայի երկօրյա բանակցությունները կենտրոնացած են լինելու Սիրիայում հրադադարի կոնսոլիդացմանը:


Նշվում է, որ Սիրիայի կառավարական ու ընդդիմադիր պատվիրակությունները մասնակցել են ավելի վաղ Աստանայում կայացած բանակցություններին, սակայն հրաժարվել են դեմառդեմ բանակցել և որևէ փաստաթուղթ ստորագրել: