Դոմինիկյան Հանրապետությունում ռադիոհաղորդավարին սպանել են Facebook-ով ուղիղ հեռարձակման ժամանակ
Դոմինիկյան Հանրապետությունում ռադիոհաղորդավարին սպանել են Facebook Live-ով ուղիղ հեռարձակման ժամանակ՝ լուրերը կարդալու ընթացքում, հայտնում է The Daily Mail-ը:
Սպանվածի՝ Լուիս Մանուել Մեդինայի ուղղությամբ կրակել են Milenio Caliente հաղորդման ժամանակ: Նշվում է, որ Մեդինայից զատ սպանվել է նաև նրա պրոդյուսերը՝ Լեո Մարտինեսը:
Հայտնի է, որ հաղորդման ուղիղ հեռարձակման ժամանակ անհայտ անձինք ներխուժել են տաղավար ու կրակ բացել:
Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առնչությամբ ձերբակալել է 3 մարդու, սակայն նրանց դեմ մեղադրանք դեռևս չի առաջադրվել: Սպանությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:










