Ռուս պրանկերները ծաղրել են ամերիկացի սենատորներ Մաքքեյնին, Գրեմին և Մաքքոնելին
Ռուսաստանցի Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես պրանկերներ Վովան և Լեկսուս, ծաղրել են ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնին, Լինդսի Գրեմին և Կոնգրեսում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, պրանկերների կատակի թեման հակառուսական պատժամիջոցներն են եղել: Այս մասին հայտնել է Վլադիմիր Կուզնեցովը` նշելով, որ կատակի մանրամասները դեռևս չի կարող բացահատել:
Ռուս պրանկերներն ավելի վաղ ծաղրել էին ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մաքսին Ուոթերսին: Պրանկերները զանգահարել են վերջինիս Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի անունից և քննարկել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները:










