Կուսակցությունն է որոշել, թե որ տասնյակում պիտի լինեմ. Սերգեյ Լոքյան
Կուսակցության որոշումն է, թե ՀՅԴ համամասնական ցուցակի որ տասնյակում ներկայացվեմ: Tert.am-ի հետ զրույցում ՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ընդգրկվել Դաշնակցության համամասնական ցուցակի 3-րդ տասնյակում, այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետի նախկին խորհրդական Սերգեյ Լոքյանը, ով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին է:
«Կուսակցությունից ճշտեք, կուսակցությունն է որոշել, թե որ տասնյակում պիտի լինեմ»,- ասաց Սերգեյ Լոքյանը՝ նշելով, որ եթե որոշման հետ անհամաձայնություններ ունենար, ցուցակում չէր ընդգրկվի:
Սերգեյ Լոքյանը առաջադրվելու է նաև ՀՅԴ տարածքային՝ ռեյտինգային ցուցակով՝ թիվ 1 ընտրատարածքից (Նոր Նորք, Ավան, Զեյթուն): Այս ընտրատարածքում Լոքյանը պայքարելու է ՀՀԿ ռեյտինգային ցուցակը ներկայացնող Միհրան Պողոսյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագի՝ Ռոբերտ Սարգսյանի դեմ: Այս առնչությամբ Լոքյանն ասաց, որ «շատ նորմալ պայքար է պատկերացնում»:
Իսկ իր շանսերը, Լոքյանն ասաց, որ բարձր է գնահատում: «Հակառակ պարագայում չէի մասնակցի»,- նշեց նա:










