Պակիստանում պայթյուն է որոտացել սրբատեղիում անցկացվող ծիսակարգի ժամանակ. կա 30 զոհ

20:33 • 16.02.17

Պակիստանի հարավային շրջանում գտնվող սուֆիական դամբարանի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեծ թվով զոհեր են եղել:

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը` մեջբերելով տեղի ԶԼՄ-ների տվյալները, զոհերի թիվը հասել է 30-ի: Հաղորդվում է, որ շուրջ 50 մարդ վնասվածք է ստացել: 

Պայթյունը որոտացել է սուֆիական ծիսակատարության ժամանակ, երբ մարդկանց մեծ ամբոխը հավաքված է եղել սրբատեղիում: