Եվրոպայի ամենամեծ ալմաստը հայտնաբերվել է Ռուսաստանում

00:13 • 16.02.17

Եվրոպայում ամենամեծ ալմաստը հայտնաբերվել է Ռուսաստանի Արխանգելսկ մարզում գտնվող հանքավայրում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են հանքավայրի ղեկավարությունից:


«181.68 կարատ քաշով ալմաստը ամենամեծն է Եվրոպայի տարածքում երբևէ հայտնաբերված ադամանդներից», - ասվում է հաղորդագրության մեջ: 

 Ռուսաստանում 21-րդ դարում միայն 5 ադամանդ է հայտնաբերվել, որոնք կշիռը գերազանցել է 180 կարատը: Արխանգելսկում հայտնաբերված ալմաստը մեծությամբ չորրորդն է: Թանկարժեք քարի հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:

Արխանգելսկի հանքավայրը պաշարների առումով առաջինն է Եվրոպայում, չորրորդը` Ռուսաստանում և յոթերորդը` աշխարհում: Հանքավայրի ընդհանուր պաշարները գնահատվում են 100 մլն կարատ: