Արաբական պետությունների լիգայի ղեկավար. պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկուստեք լուծում է պահանջում
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն այսօր հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պահանջում է երկու պետությունների կողմից հստակ լուծում, այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ետ կանգնեցին Պաղեստինի պետականությանը սատարելու իրենց հանձնառությունից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Խնդիրը պահանջում է համապարփակ և արդարացի կարգավորում, որը հիմնված կլինի երկու պետությունների լուծման, ինչպես նաև անկախ պաղեստինյան պետության հիմնադրման վրա», - հայտարարել է Աբուլ Ղեյտը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հոտ Կահիրեում հանդիպումից հետո։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը եղել և մնում է աշխարհի ամենաանզիջող պայքարներից մեկը՝ սկսած 1948 թվից, երբ ստեղծվեց Իսրայելի պետությունը:
Հակամարտությունը վերջերս դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների վերնագրերում Օբամայի վարչակազմի հրաժեշտի գործողությունների հետևանքով:










