Բաղդադում պայթյուն է որոտացել. կա առնվազն 39 զոհ (լրացված)
19:08 BBC-ն հաղորդում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 39-ի։ Կան բազմաթիվ վիրավորներ։
Սա վերջին օրերին տեղի ունեցած երրորդ հուժկու պայթյունն է Իրաքում։
_____________________________________________________________________________
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 8 մարդ: Պայթյունի պատճառ են դարձել ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ նյութերը:
Reuters գործակալության հաղորդմամբ` պայթյունի հետևանքով տուժել է 40 մարդ: Պայթուցիկ նյութերով ավտոմեքենան կայանած է եղել քաղաքի այն հատվածում, որտեղ շատ ավտոտնակներ կան:
Հայտնի է, որ փետրվարի 15-ին Բաղդադում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 15 մարդ: Պայթուցիկ նյութը նույնպես տեղադրված է եղել ավտոմեքենայում:










