Բեռլինի միջազգային 67-րդ կինոփառատոնի մասնակիցները բողոքի ցույց են արել՝ ընդդեմ Էրդողանի քաղաքականության (տեսանյութ)
Բեռլինի միջազգային 67-րդ կինոփառատոնի մի շարք մասնակիցներ բողոքի ելույթով քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած բռնաճնշումների քաղաքականությունը:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը՝ մասնակիցները քննադատել են Էրդողանի կողմից մամուլի ներկայացուցիչների, արվեստի գործիչների և գիտնականների դեմ կիրառված բռնաճնշումները:
«Թուրքիայի իշխանությունները պատերազմ են հայտարարել խաղաղության կողմնակից բոլոր մարդկանց: Այս ամենի հետ մեկտեղ մարդկանց իրավունքներն ու ազատությունը խախտվում են երկրում հայտարարված արտակարգ դրության անվան տակ: Լրագրողներն ու քաղաքական գործիչները բանտ նետվեցին, իսկ խաղաղության կոչ անող գիտնականներն ու պետական աշխատողները զրկվեցին իրենց աշխատանքից: Կինոյի մասնագետներին էլ, իրենց հերթին, այս ճնշումներից բաժին հասան ծանր և խիստ սահմանափակումները», - ասվում է հայտարարության մեջ:










