Գոռավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ դանակի հարվածների հետքերով

19:12 • 16.02.17

Արարատի մարզի Գոռավան գյուղում դանակահարության դեպք է գրանցվել: 

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հավելելով, որ այս պահի դրությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Գոռավանի տներից մեկում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող, 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը: