Մոսկվան մտահոգված է Ռուսաստանում ահաբեկչություն կազմակերպելու Կիևի փորձերից. Պուտին

16:56 • 16.02.17

Մոսկվան մտահոգված է Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ և դիվերսիաներ կազմակերպելու Կիևի փորձերով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. փոխանցում է Ռիա Նովոստին։


Ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդում՝ նախագահը նշել է, որ ուկրաինական իշխանությունները պատրաստ չեն երկրի հարավ-արևելքում իրավիճակի շուրջ խաղաղ լուծման հանգելու:


«Ավելին, նրանք բացեիբաց խոսում են ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու շուրջ, այդ թվում` Ռուսաստանում։ Մենք չենք կարող չանհանգստանալ», - ասել է Պուտինը։


Ըստ նրա՝ նման հանգամանքները պահանջում են իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունն ու ուժերի կենտրոնացումը՝ առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարում։


Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները կարողացել են հրոսակախմբերին ու նրանց հանցակիցներին հակադարձ պատասխան տալ, ինչի մասին վկայում են 2016 թ.-ի ցուցանիշները։


Անցյալ տարվա նոյեմբերին Ղրիմում ձերբակալվել էր դիվերսիոն խումբ, որը պայթյուններ էր պլանավորում ենթակառուցվածքային օբյեկտներում: