2016 թվականին Ռուսաստանում կանխվել է 16 ահաբեկչություն
2016 թվականին Ռուսաստանում կանխվել է 16 ահաբեկչություն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության դաշնային ծառայության կոլգեիայի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը մյուս ուժային կառույցների հետ միասին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի համակարգմամբ կանխել է ահաբեկչական ուղղվածության 45 հանցագործություն, այդ թվում 16 ահաբեկչություն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր գոհունակությունն է հայտնել, որ ՌԴ-ում ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների թիվը նվազել է. գրում է կայքը:










