«Ես չեմ ուզում որևէ խնդիր ունենալ Թրամփի հետ». Վենեսուելայի նախագահ

18:02 • 16.02.17

Վենեսուելայի սոցիալիստ առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ինքը ցանկանում է հնարավորինս խուսափել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Ես չեմ ուզում որևէ խնդիր ունենալ Թրամփի կամ նրա վարչակազմի հետ», - հայտարարել է Մադուրոն իր ելույթում այն բանից հետո, երբ Թրամփը տարբեր խոսակցություններ է ունեցել այլ լատինաամերիկյան առաջնորդների հետ՝ մտահոգություն հայտնելով Վենեսուելայի վերաբերյալ:

«Մենք ցանկանում ենք հարգալից հարաբերություններ ունենալ ԱՄՆ նոր վարչակազմի հետ», - ասել է Մադուրոն։